Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էդմոն Մարուքյան. Եթե վարչապետը փոխվի, GPS-ով սահման որոշող ադրբեջանցիներին կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը

Էդմոն Մարուքյան. Եթե վարչապետը փոխվի, GPS-ով սահման որոշող ադրբեջանցիներին կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը
07.12.2020 | 22:47

Եթե օր առաջ երկրի վարչապետը փոխվի, կառավարության նկատմամբ վստահությունը կվերականգնվի, պետական ինստիտուները կվերականգնեն իրենց ամենօրյա բնականոն գործունեությունը։ Եվ երբ ադրբեջանցիները կգան, կասեն` ըստ GPS-ի մենք այստեղ պետք է կանգնենք, այնտեղ իրենց կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները։ Եվ ոչ թե կդիմավորեն գյուղապետերը, փառք իրենց, կամ մեր զինված կամավորները, էլի փառք իրենց, ԱԺ լսումների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ 2020-ին ԼՀԿ-ն սկսեց անվտանգության սեկտորի մոնիթորինգ:

Հունվարին փակ ռեժիմով խմբակցություն են հրավիրվել ՊՆ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, ՀՀ ոստիկանապետը և, եթե հիշում եք, այդ ժամանակ Իրանում սպանվեց հայտնի գեներալը՝ Սոլեյմանին։ ՊՆ նախարարին տրված հարցերից մեկը եղել է ՍՈՒ-երի հարցը՝ ճի՞շտ գնում էր, թե ոչ: Եվ մեզ այնպիսի պատասխաններ տվեց ՊՆ նախարարը, որ մենք ուղղակի սկսեցինք ամաչել՝ ինչու ենք նման հարց բարձրացրել: Ստացվեց՝ այնքան ճիշտ ու դիպուկ գնում է իրականացվել, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, հողին են հավասարեցնելու թշնամուն։ ՊՆ նախարարի զեկույցը դրա մասին է եղել։ Նույնը նաև անվտանգության խորհրդի քարտուղարը, որ մենք ամեն ինչ գիտենք, այս համակարգերը չեն եղել, նոր ենք ստեղծում։ Նաև ԱԳ նախարարին ես հրավիրել եմ խմբակցություն, Լավրովը նոր էր վիճահարույց հայտարարություններ արել, և այդ ժամանակ նա մինչև վերջ հավաստիացրեց ոչ ամեն ինչ լավ է, անհանգստանալու բան չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նույնն ասել է վարչապետը դրա հաջորդ օրը հրավիրված փակ խոսակցության ժամանակ», - ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա կրկին պնդեց՝ վարչապետն օր առաջ պետք է փոխվի, որպեսզի կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնվի։

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ